Այսօր Երեւանի ավագանու նիստին Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում հիմնարկի հաստիքացուցակի վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի դիտարկումներին ի պատասխան՝ «Իմ քայլից» այն տառակերություն համարեցին:
Խաժակյանն էլ իր ելույթում արձագանքեց. «Այո, ես երեւի այսպիսի տառակերությամբ եմ զբաղված, որ այսքան նիհար եմ»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ կատակեց. «Չգիտեի, որ տառեր ուտելը նիհարեցնում է: Դա, կարծում եմ, լավ խորհուրդ կլինի նրանց, ովքեր ուզում են նիհարել»:
Խաժակյանը մինչ այդ մանրակրկիտ հետաքրքրվում էր աղբահանության եւ «Սանիթեքի» հետ կապված հարցերով:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ