Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն չի ցանկանում պատերազմ Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջ և պետք է փորձի թույլ չտալ իրավիճակը սրող հայտարարություններ. Ալեքսանդր Սկակով. «168 ժամ»

Հոկտեմբեր 08,2019 13:18

Օրերս ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 16-րդ միջազգային նիստում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խախտելով ԼՂ հակամարտության կողմերի քայլերին ու հայտարարություններին հավասարակշռված անդրադառնալու ավանդույթը եւ անհրաժեշտությունը, քննադատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի հայտարարությունը, որում տեղ էր գտել «Արցախը Հայաստան է, եւ վերջ» պնդումը։

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ռուսական կողմն անդրադառնում է այն հայտարարություններին, որոնք համարում է, որ կխոչընդոտեն խաղաղ գործընթացին, թեև այդ գործընթացը որեւէ դրական հեռանկար ներկայումս չունի։

«Ես չեմ կարծում, թե հակամարտության գոտում սրանով հավասարակշռություն է խախտվում կամ փոխվում իրավիճակը։ Իրավիճակը չի կարող գոհացնել, երբ կողմերը հանդիպում են, բայց զուգահեռաբար՝ միմյանց հակասող հայտարարություններ են անում, կամ երկար ժամանակ չեն հնչում իրավիճակը սրող հայտարարություններ, և բավական է մեկ հայտարարություն, որը փոխում է մթնոլորտը։ Այսինքն՝ չկա մեկ ընդհանուր բանակցային թել, չկա կարգավորման տեսլական, կա ապակառուցողական կողմ չդիտարկվելու ցանկություն, որի համար էլ շարունակվում են այս հանդիպումները, տեղի են ունենում փոքր պայմանավորվածություններ, որոնք ավելի վաղ ես դրական էի համարել, բայց ոչ բավարար՝ հետագա բանակցային գործընթացի համար։ Ընդհանուր առմամբ որեւէ դրական ակնկալիք բանակցային գործընթացից չունեմ։ Կարծում եմ, որ կողմերը չեն ցանկանում, այսինքն՝ հնարավորինս խուսափում են իրավիճակի սրումից հակամարտության գոտում, հենց այդ պատճառով նաև հանդիպում են, հարմար փուլ փորձում գտնել ճնշումների եւ քաղաքական եղանակով հակամարտությունը մեկ կողմի օգտին կարգավորելու համար։ Բայց ընդհանուր առմամբ սա փակուղային իրավիճակ է»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա, Սկակովի հավաստիացմամբ, ՌԴ-ն այդ առումով խստիվ պահպանել է այն սկզբունքը, որն ունեցել է ի սկզբանե»՝ պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանում. «Անկախ նրանից, թե ներկայումս ինչ պայմանավորվածություններ են իրականացվելու, այդ հավասարակշռությունը կպահպանվի, քանի որ ՌԴ-ն չի ցանկանում պատերազմ Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջ և պետք է փորձի իր հնարավոր միջոցներով թույլ չտալ լարում եւ թույլ չտալ իրավիճակը սրող հայտարարություններ։ Ես եւս այն համոզմանն եմ, որ հավասարակշռությունը կողմերի միջև չպետք է խախտվի, դա շատ կարևոր է ներկա իրավիճակում»։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031