Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի ծավալապաշտական հայտարարությունները լուրջ կասկածի տակ են դնում այն, որ ներկայիս վարչակազմի օրոք հնարավոր կլինի հասնել տեւական, իրական խաղաղության. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 08,2019 12:59

Հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ «Վալդայ» քննարկումների ակումբի հերթական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթում հայտարարեց, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ բացականչական նշան»։

Նախ՝ այն մասին, թե ինչու է Ալիեւն իր միտքը ձեւակերպել հենց այս կերպ։ «Բացականչական նշանը» հստակ նպատակ էր հետապնդում պատասխանելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ «ծածկել» օգոստոսի 5-ին Ստեփանակերտում նրա հնչեցրած «Արցախը Հայաստան է՜, եւ վերջ» հայտարարությունը։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի արտահայտած միտքը թարգմանվել է որպես «Արցախը Հայաստան է, եւ վերջակետ», ուստի պետք էր ավելի «ուժեղ» կետադրական նշան օգտագործել։ Այս զավեշտալի հնարքը լավագույնս ի ցույց է դնում ադրբեջանական քարոզչության գործելաոճը. կառուցել սեփականը՝ հայկականի վրա, լսել հայկականը, ապա ասել, թե «մերն առավել է»։

Իր ելույթի ընթացքում Ալիեւն անդրադարձավ նաեւ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, համաձայն որի՝ հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի՝ կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչեւ հակամարտությունը կազմված էր ադրբեջանական եւ հայկական բնակչությունից, որոնք հավասար իրավունքներ ունեին»։ Այսպիսով, Ալիեւը ցույց է տալիս ոչ միայն այն, որ հերքում է Արցախի ժողովրդի՝ գոյության փաստը, այլեւ իր վերաբերմունքն է արտահայտում ցանկացած տարածքում բնակվող մարդկանց ցանկացած խմբի, այդ թվում սեփական էթնիկ խմբի վերաբերյալ, դա զուտ բնակչություն է։

Ալիեւի հայտարարությունն ինքնին, ցավոք թե ի ուրախություն, որեւէ նորություն չի պարունակում։ Այն շարունակությունն է տասնամյակներ տեւող ադրբեջանական քարոզչության եւ ագրեսիվ հռետորաբանության։ Անգամ հաշվի առնելով, որ հայտարարություններն արված են Սոչիում, միջազգային միջոցառման շրջանակներում՝ այն ուղղված է ներքին լսարանին։

Ընդ որում՝ այն փաստը, որ հայտարարությունն արվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, պետք է, թերեւս, տպավորություն ստեղծեր, որ վերջինս համաձայն է Ալիեւի մտքերի հետ եւ ուժգնացներ հայտարարության ազդեցությունն Ադրբեջանում։ Հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանի նախագահի ծավալապաշտական հայտարարությունները լուրջ կասկածի տակ են դնում այն, որ ներկայիս վարչակազմի օրոք հնարավոր կլինի հասնել տեւական, իրական խաղաղության։

Բարդ է, իրականում՝ թերեւս անհնար՝ նման մթնոլորտում ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, առնվազն այն, պատճառով, որ կողմերից մեկը, Արցախի ժողովուրդն ընկալում է զուտ որպես բնակչություն:

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031