«Ես հպարտ եմ, որ գտնվում եմ այստեղ, ես իմ երեխաներին եմ բերել հետս։ Ինձ համար Հայաստանում գտնվելը ամեն ինչ արժե, մենք այստեղից անմոռանալի հիշողություններ ենք տանելու»,-WCIT 2019-ի ընթացքում այսօր տպավորություններն այսպես ներկայացրեց ամերիկաբնակ հայտնի հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը, որը որպես հատուկ բանախոս մասնակցում է Երեւանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:

Kim Kardashian holds a speech during the ‘WCIT 2019’ Congress for innovators and entrepreneurs at the Karen Demirchyan Sports and Concerts Complex
Նա հայտարարեց, որ Հայաստանից գնալու է նոր գաղափարներով։

Kim Kardashian holds a speech during the ‘WCIT 2019’ Congress for innovators and entrepreneurs at the Karen Demirchyan Sports and Concerts Complex
«Ես 4 լավ գաղափար եմ գտել Հայաստանում։ Դրանցից մեկը մեծ գաղափար է գեղեցկության ոլորտում, որը ես հղացել եմ երեկ՝ մեքենա վարելիս։ Մյուսը օծանելիք է՝ կապված այստեղի ծաղիկների հետ»,-փոքր ինչ մանրամասնեց Քիմ Քարդաշյանը:

Kim Kardashian holds a speech during the ‘WCIT 2019’ Congress for innovators and entrepreneurs at the Karen Demirchyan Sports and Concerts Complex
Նա խոսեց նաեւ իր հաջողությունների մասին. «Նախկինում ինձ համար լրիվ նորմալ էր, որ իմ ամեն ինչը հանրային էր, ամեն քայլս մարդկանց աչքի առաջ էր: Բայց երբ դու նաեւ մայր ես, պետք է ավելի զգույշ լինես, հաշվի առնես հնարավոր վտանգները»:
Կարդացեք նաև

Kim Kardashian holds a speech during the ‘WCIT 2019’ Congress for innovators and entrepreneurs at the Karen Demirchyan Sports and Concerts Complex
Բիզնես-հաջողության մասին էլ հեռուստաաստղը նշեց. «Եթե դուք չգիտեք, թե ինչպես ի կատար ածել ձեր գաղափարները և ընթացքում եք սկսում ինչ-որ բան հասկանալ, դա չի նշանակում, որ դուք պակաս հաջողակ եք։ Ես հավատում եմ, որ այդ ճանապարհին արված ամեն քայլը, սխալը կամ հաջողությունը ճիշտ են»:

Kim Kardashian holds a speech during the ‘WCIT 2019’ Congress for innovators and entrepreneurs at the Karen Demirchyan Sports and Concerts Complex
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ WCIT 2019 Yerevan-ի