Լրահոս
Օրվա լրահոսը

Նա սատանա է. նոր մանրամասներ՝ Խաչատուրյան քույրերի գործով

Հոկտեմբեր 08,2019 12:41

Քրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանների պատմությունը, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության մեջ, համալրվել է նոր մանրամասներով: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը», Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը՝ Արսենը, որն ամենաշատն է պաշտպանում հորեղբորը, իմացել է վերջինիս սադիստական հակումների մասին:

Քրեական գործին կցվել է քույրերից մեկի՝ Անգելինայի և Արսենի միջև նամակագրությունը, որից պարզ է դառնում, որ վիճաբանությունից հետո Միխայիլը բանալիով հարվածել է աղջիկներից մեկին՝ Անգելինային, իսկ Մարիան հեռախոսով նկարահանել է քրոջ արյունոտ դեմքը և լուսանկարն ուղարկել է Արսենին: Վերջինս ասել է, որ տեղի ունեցածն ուղղակի սարսափելի է, չի կարելի նման բան անել: Ի պատասխան Անգելինան գրել է, որ չի եղել մի  օր, որ հայրը հանգիստ լինի: «Շնորհակալություն, որ անհանգստանում ես, բայց ոչինչ հնարավոր չէ անել… նա ուղղակի աննորմալ է, սա դեռ մանրուք է… իսկ դուք կարծում էիք՝ նա մեզ փայփայում է…»,-գրել է աղջիկը:

«Չի կարելի նման բաներ անել։ Ոչ մեկին ցույց չտաս այդ լուսանկարը, ոչ մեկին ոչ մի բան չպատմես։ Նա սատանա է»,- գրել է Արսենը։

Հատկանշական է, որ Արսենը միշտ պաշտպանել է հորեղբորը և վստահեցրել, որ նա բարի, հավատացյալ մարդ էր և չէր կարող բռնություն գործադրել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031