Ամերիկաբնակ հայտնի հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն այսօր մասնակցում է Երեւանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: WCIT 2019-ի ընթացքում նա որպես հատուկ բանախոս «Գաղափարների շուկա» խորագրով քննարկման շրջանակում ներկայացրեց, թե ինչպես է սոցցանցերն օգտագործել իր բրենդների զարգացման համար:
«Ես 11 տարեկան երեխա էի, գուցե 12 կամ 13, երբ դիտելով ռեալիթի շոու՝ հասկացա, որ դա իսկապես այն է, ինչ ուզում եմ անել։ Ես գիտեի՝ ինչ եմ ուզում, բայց չեմ մտածել, թե ինչպես եմ դա անելու: Բայց ինձ մոտ վերջապես ստացվեց, ես հաջողեցի»,-պատմեց Քարդաշյանը:
Նա նշեց. «Շատ նորմալ եմ վերաբերվում նրան, որ մարդիկ գիտեն քո կյանքի բոլոր մանրամասները։ Ժամանակի ընթացքում, երբ ես ավելի շատ անձնական կյանքի գաղտնիության կարիք եմ ունեցել, գտել եմ ոսկե միջինը՝ անձնական կյանքի թափանցիկության ու «գաղտնիության» միջև»:
Ինչ վերաբերում է իր սեփական բրենդներին, Քիմ Քարդաշյանը շեշտեց. «Յուրաքանչյուր ապրանք, որն իմ ընկերությունները ստեղծում են, ես ներգրավված եմ լինում բոլոր փուլերում՝ սկսած փաթեթավորումից եւ մինչև լոգոյի դիզայն։ Յուրաքանչյուր արտադրանք ստեղծելիս ես հոգ եմ տանում, որպեսզի այն լինի շատ բնական և լավ մտածված: Ես փորձում եմ ամեն ամիս նոր արտադրանք թողարկել, երբեմն երկուսը՝ տարբեր ընկերություններից։ Ինչ վերաբերվում է շուկայի ուսումնասիրությանը, լավ է տեսնել, թե ինչ կա շուկայում, բայց երբեմն շահավետ չէ անընդհատ աջ ու ձախ նայելը: Ավելի լավ է կենտրոնանալ քո անելիքի վրա։ «Թվիթթերն» այդ նպատակով ինձ որպես օգտակար հարթակ է ծառայել։ Ես հաճախ եմ լսում իմ հետևորդների կարծիքը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ