Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Google Developer Group Armenia-ի համակարգող. «Շատ գործիքներ կան Google-ի, որոնք Հայաստանի եւ այլ երկրների համար չեն աշխատում». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 08,2019 12:09

«Ժողովուրդ« օրաթերթը զրուցել է Google Developer Group Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ։ Այս ընկերությունը կապող օղակ է ծրագրավորողների եւ Google- ի միջեւ, ներկայացնում է նոր տեխնոլոգիաները, կարող են օգնել կապ հաստատել ընկերության հետ, սակայն առաջացած խնդիրներին, ամեն դեպքում, իրենք եւս չեն կարողանա լուծում տալ, չնայած բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Հայաստանում նոր հնարավորություններն օգտագործելու հարցերով։

–Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ տարածաշրջանում առկա չէ Google-ի գրասենյակ կամ ներկայացուցչություն։

–Ժամանակին մենք փորձել ենք կապ հաստատել Google-ի որոշ ներկայացուցիչների հետ՝ կապված տարածաշրջանում իրենց ներկայացվածության հետ։ Որոշակի հանդիպումների տրամաբանությունից ելնելով՝ հասկացել ենք, որ Google-ը մանր երկրներում հետաքրքրվածություն չունի եւ հետո՝ հակառակ պրոցես է սկսել տեղի ունենալ ընկերությունում, շատ երկրներում սկսեցին փակել գրասենյակները ու խոշորացնել մյուս երկրների իրենց գրասենյակները։ Այդպես շատ տեղերում միայն վաճառքով զբաղվող իրենց գրասենյակները փակեցին, կենտրոնացրեցին արդեն մեծ տարածաշրջաններում, շեշտը դրեցին սկզբունքի վրա՝ մեկ հատ լինի, բայց լավը լինի, որը կզբաղվի նաեւ այդ փոքր երկրներով։

–Հիմա ո՞րն է զբաղվում Հայաստանի հարցերով։

–Հայաստանի հարցերով կոնկրետ զբաղվող ռեգիոն չկա։ Մենք ընդհանուր տեսադաշտում ենք, բայց ինչ-որ քիչ ուշադրություն է դարձվում, որովհետեւ շատ գործիքներ կան Google-ի, որոնք Հայաստանի եւ այլ երկրների համար չեն աշխատում։ Բայց վերջին շրջանում որոշները սկսել են միացվել, եւ ինչ-որ առաջընթաց կա։ Բայց դա շատ չէ եւ այնքան չէ, որ գոհ լինենք։ Ոլորտով հետաքրքրվող մարդիկ գիտեն՝ որքան գործիքներ կան, որ կարող են աշխատել, բայց չեն աշխատում։

–Չե՞ք կարծում, որ հենց դա է ստիպում շատերին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, գրանցվել այլ երկրների անվան տակ եւ օգտվել այդ գործիքներից, օրինակ՝ խոսքը նույն Google-ի միջոցով գումար աշխատելուն է վերաբերվում։

–Այո, բայց ժամանակի ընթացքում դա իրենց մոտ տեսնում են, եւ արգելափակվում է հնարավորությունը տվյալ քայլի գնացած օգտատիրոջ համար։ Գովազդի պարագայում հայաստանցի օգտատերերը չեն կարողանում մոնիտիզացնել կոնտենտը։ Այնտեղ հիմա ինչ-որ բաներ փորձում է արվել նաեւ պետական մակարդակով։

–Իսկ ինչ-որ առաջընթաց առկա՞ է։

-Շատ է խոսվել այդ մասին, եւ որոշակի խողովակներով եւս այդ մասին իրենց փոխանցվել է, որ մենք չունենք այդ գործիքը, եւ շատ է հարկավոր։ Եվ, ամենայն հավանականությամբ, բայց չգիտեմ՝ երբ, պետք է որ սառույցը տեղաշարժվի։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ https://ittrend.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031