Այսօր Երեւանի ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը հրաժարվում է մանդատից: Մանուկյանն արդեն դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ նա այժմ ԱԺ պատգամավոր է՝ պատգամավորական մանդատից Էդգար Առաքելյանի հրաժարվելուց հետո:
Հայկ Մարությանը տեղեկացրեց՝ խմբակցությունում Արթուր Մանուկյանի «տեղը կզբաղեցնի» Լուսինե Մարգարյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ