Իշխանությունը պնդում է, որ նախկիններն առայսօր տիրապետում են մեծ մեդիառեսուրսների՝ կայքեր, հեռուստաընկերություններ, թերթեր։ Գուցե։ Բայց արդյո՞ք իշխանությունը չունի պրոպագանդիստական հավասարազոր գործիքներ եւ անհավասար պայմաններում է ։ Բնավ՝ ոչ։ Հայաստանում խոշորագույն լսարան ունեցող եւ ազդեցիկ ինտերնետ հեռուստաընկերություններից, մի քանի կայքերից ու Հանրային հեռուստաընկերություն-ռադիոյից բացի, բազում անհայտ ծագման ու արտադրության պրոիշխանական ռեսուրսներ կան, որոնք աշխատում են իշխանական դաշտում։
Դրանցում կա նաեւ խիստ ցածրորակ արտադրանք, որը տպավորություն է թողնում, թե թողարկվում է «գարաժներում»։ Ահա, այսպիսի վերնագրեր ունեն այդ նյութերը. «ՎԵՐՋ I Պուտինը Այլեւս Դեր Չունի. Հների Խայտառակ Խուճապը», «Պուտինը Խոնարհվեց Նիկոլի առջեւ… Այն ինչ արեց մեր հզոր Նիկոլը պիտի տեսնեն բոլորը. Nikol & Putin», «Քարդաշյանն ասաց՝ կողքտ եմ, Նիկոլ» (ուղղագրական սխալները թողել ենք նույնությամբ)։
Այսպիսի վերնագրով տեսանյութ Youtube–ում, որն ունի 107 հազարից ավելի դիտում. «Նիկոլ գալիս եմ Հայաստան կողքտ կանգնեմ… Աշխարհի ամենահայտնի հայը ցնցելե մոլորակը. ԲԱՑ ՉԹՈՂՆԵՔ»։ Բոլոր տառասխալները հատուկ պահպանել ենք։
Պուտինի՝ գլուխ խոնարհելու մասին տեսանյութում, օրինակ, պատմվում է, որ տխուր դեմքով եւ ոչ այնքան լավ տրամադրությամբ Հայաստան ժամանած Պուտինին, որը սովոր է, որ Հայաստանի ղեկավարները, մեջբերում ենք՝ «իր առջեւ վազուվազ անեն», չեն դիմավորել ո՛չ օդանավակայանում, ո՛չ Բաղրամյան 26-ի դիմաց։ Ապա ասվում է. «Դիմավորման ընթացքում, եթե ուշադիր լինեք, կտեսնեք, թե ինչպես է Պուտինը խոնարհվում Նիկոլ Փաշինյանի առջեւ բարեւելիս, իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եւ հպարտ կանգնած է»։
Կարդացեք նաև
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում