Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ. Նա կվիրահատվի. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 08,2019 11:14

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից հետո, Խուդոյանը նշեց. «Հավանաբար։ Վստահ չեմ, բայց կարծես թե ՝ այո»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ «Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին»,֊ասաց Ալումյանը։

 

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031