Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պնդումները նույնն են». Հայկուհի Հարությունյանը՝ Յուրի Խաչատուրովի՝ Ստեփան Գրիգորյանի դեմ ներկայացրած հայցի մասին

Հոկտեմբեր 07,2019 21:00

Երեւանի ընդհանուր իրավասության Էրեբունու նստավայրում (նախագահող դատավոր Տաթևիկ Ստեփանյան) հոկտեմբերի 7-ին  տեղի ունեցավ «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Ըստ Յուրի Խաչատուրովի՝ 2018-ի հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Ստեփան Գրիգորյանը վիրավորել է իր պատիվ ու արժանապատվությունը:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանն իր հարցազրույցում խոսել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի  կողմից:

Ստեփան Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը պնդում է, որ հայցվորը կոնկրետ եւ որոշակի գործողություններ չի ներկայացրել:

Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց պնդումները նույնն են մնացել: Այսօրվա դատական նիստին Հայկուհի Հարությունյանը պատասխանեց այն դիրքորոշմանը, որը հայցվոր կողմը ներկայացրել էր նախորդ դատական նիստի ժամանակ: Հայկուհի Հարությունյանը տեղեկացրեց. «Հերթական հակափաստարկների ու պնդումների նիստ էր, արտառոց բան չկար»:

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16.20-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031