Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:
Ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
Նախարար Մնացականյանը Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը:
Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ