Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց

Հոկտեմբեր 07,2019 18:45

Երգահան Վահան Արծրունին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է WCIT 2019-ի բացման համերգի ժամանակ հեղինակային իրավունքի ոտնահարման մասին:

Նրա գրառումից հասկացվում է, որ խոսքը WCIT 2019-ի բացման համերգի ժամանակ արհեստական ինտելեկտի ստեղծված երաժշտության կատարումից առաջ տեքստային նախաբանի ներքո հնչած երաժշտության մասին է: Երգահանի պնդմամբ՝ հնչել է իր կողմից մշակված մաշտոցյան շարականի ձայնագրությունը:

«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի:

ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թե՝ ալգորիթմեր մշակող ծրագրավորող տղան:

Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ՝ որևէ կերպ օգտագործելու՝ որևէ ձևաչափով, և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ:

Լսել 1:00 րոպեից:

Հետամուտ եմ լինելու այս հարցին»,- ասված է նրա գրառման մեջ:

https://www.facebook.com/azatutyun/videos/820875478328942/UzpfSTEwMDAwMDIxMzQ3MTQ3MTozMDQxODk1OTI1ODI3NDkz/

«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար:

WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգը երկարատև, մեծ և պատասխանատու աշխատանք էր պահանջում, և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության թիմը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել նման լայնամասշտաբ և աննախադեպ համերգի կազմակերպման գործին:

«Այնուամենայնիվ, տեղի է ունեցել թյուրիմացություն, որի կապակցությամբ հայցում ենք Վահան Արծրունու ներողամտությունը: Այսուհետև առավել ուշադիր կլինենք հետագա աշխատանքներում՝ նմանատիպ բացթողումներից խուսափելու նպատակով: Ուրախ ենք, որ համերգը մեծ արձագանք է գտել ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանդիսատեսի շրջանում՝ արժանանալով նման բարձր գնահատականի: Առաջիկայում պատրաստվում ենք էլ ավելի աննախադեպ նախագծեր ներկայացնել հայ ունկնդրին: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի իրականացմանը»,-նշում է միջոցառման և ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031