Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Կարծում էի, թե «արջի ծառայությունը» միայն նախկին իշխանության ժամանակ կիրառվող գործընթաց էր»

Հոկտեմբեր 07,2019 18:02

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ընթացքում խոսեց օրերս «Հայելի» մամուլի ակումբի վրա կատարված հարձակման մասին: «Ես Ստրասբուրգից հասել եմ Հայաստան եւ տեսնելով, որ մի քանի ժամ առաջ նման բան է եղել, դատապարտել եմ եւ հույս հայտնել, որ իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ կանեն: Եվ ոնց որ անում են՝ քրեական գործ կա հարուցված:

Ինչ վերաբերում է խոսքի ազատությունը վտանգված լինելուն, չեմ կարող նման պնդում անել մի քանի քաղաքացու ինքնագործունեության արդյունքում:

Ես ժամանակին կարծում էի, որ «արջի ծառայությունը» միայն Հանրապետական կուսակցության կամ նախկին իշխանությունների ժամանակ կիրառվող գործընթաց է: Ես ձեզ պետք է ասեմ, որ ովքեր նման բաներ են անում՝ լինելով վարչապետի կամ իշխող ուժի աջակիցը, նրանք այդ ուժին լավություն չեն անում, նրանք «արջի ծառայություն» են մատուցում եւ վնաս են հասցնում հենց այդ ուժին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031