Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանն այցելեց Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքի բնակիչ, ամիսներ առաջ ծանր վիրավորված սպա Արարատ Հովակիմյանին, ով բուժում է ստանում Երևանի Կենտրոնական կլինիկակական զինվորական հոսպիտալում:
Բաժնի պետը մարզի ղեկավարի անունից զորակցություն հայտնեց զինծառայողին՝ հանձնելով նաև դրամական աջակցություն: Նա նաև փոխանցեց Անդրեյ Ղուկասյանի պատրասատակամությունը զինծառայողին ու նրա ընտանիքին աջակցելու ցանկացած հարցում:
Լոռու մարզպետարան