Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանը սրտանոթային խնդիր ունի. դատավորին միջնորդություն են ներկայացնում, որ երկրից գնա բուժվելու ու գործնական հանդիպումների համար

Հոկտեմբեր 07,2019 17:28

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն էր:

Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց, որ կամ փոխեն Գեւորգյանի խափանման միջոցը, կամ թույլ տան երկրից բացակայել, քանի որ Արմեն Գեւորգյանը գործնական հանդիպումներ ունի, նաեւ բուժման նպատակ:

Գեորգյանն ուզում է գնալ Ավստրիա՝ բուժզննման:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց, թե ի՞նչ հիվանդություն ունի Արմեն Գեւորգյանը: Պաշտպանը պատասխանեց, որ սրտի հետ կապված հիվանդություն: Այնուհետեւ Արմեն Գեւորգյանը հավելեց, որ սրտանոթային խնդրի պատճառով պետք է մեկնի, նաեւ գործնական հանդիպումներ ունի այնտեղ: Կարող է համատեղել եւ նույն օրերին նաեւ գործնական հանդիպումներն անել, եթե դատավորը թույլ տա:

Մեղադրող դատախազը առարկեց՝ ասելով, որ երկու միջնորդություններն էլ անհիմն են: Ըստ դատախազի, Գեւորգյանը գործնական եւ այլ կապեր ունի երկրից դուրս ու եթե գնա, կմեծացնի քննությունից խուսափելու ռիսկը:

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման օժանդակության, կաշառքի եւ փողերի լվացման համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031