Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը՝ «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին. «Առանց ազատ եւ անկախ մամուլի եւ ԶԼՄ-ների իրական ժողովրդավարություն լինել չի կարող»

Հոկտեմբեր 07,2019 17:15

«Ես այդ օրը իմ ֆեյսբուքյան էջում գրառում եմ կատարել, կարող եք ծանոթանալ: Իմ համար անընդունելի է ցանկացած հարձակում ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը այլընտրանք չունի, առանց ազատ  եւ անկախ մամուլի եւ զանգվածային լրատվական միջոցների, իրական ժողովրդավարություն լինել չի կարող: Ինձ թվում է՝ այսքանով ամեն ինչ ամփոփված է: Երեւի թե վերջին շրջանում ամենաշատ ոչ դրական առումով անդրադարձ Hayeli.am կայքը եւ «Հայելի» ակումբը կատարել է իմ նկատմամբ, բայց նույնիսկ այս պարագայում ես հստակ ասում եմ՝ եթե մենք չունենանք ազատ մամուլ, եթե մենք չուզենանք անկախ լրատվամիջոցներ, ապա Հայաստանում ժողովրդավարությունը կարող է վտանգվել: Միանշանակ պետք է նշեմ նաեւ, որ խոսքի ազատությունը անսահմանափակ ազատություն չէ եւ առնվազն դեպքեր կան, որոնց պարագայում այն պետք է սահմանափակվի՝  այլոց վիրավորելու, այլ անձանց զրպարտելու եւ օրենքով արգելված հրապարակումներ կատարելու», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայելի» ակումբի վրա հարձակման վերաբերյալ հարցին ի պատասխան, իր կարծիքն ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր. ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031