Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չի հայտնի. նա մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Հոկտեմբեր 07,2019 17:02

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին: Որպես հիմնավորում՝ պաշտպանական կողմը նշում էր այն, որ դատավորը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Հակոբյանը նույնպես միացել էր միջնորդությանը՝ ասելով, որ Աննա Դանիբեկյանը բացասական վերաբերմունք ունի նաեւ Խաչատուրովի նկատմամբ:

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Քիչ առաջ Աննա Դանիբեկյանը հրապարակեց իր որոշումը՝ մերժել ինքաբացարկի միջնորդությունը:

Դատավորը նաեւ հայտնեց, որ դատական նիստերին գտնվող անձինք պարտավոր են կարգը պահել, հակառակ դեպքում կարող են հեռացվել դատական նիստերի դահլիճից: Այս պարզաբանումն արվեց, քանի որ դահլիճում Քոչարյանի աջակիցները եւ ընդդիմախոսները սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս միմյանց, վիրավորում, իրար ասում՝ լողացեք, ստրիպտիզ պարող եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031