Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ պարագաներում ես ձեր այդ հարցին չէի պատասխանի, որովհետեւ այն հակասահմանադրական է».

Հոկտեմբեր 07,2019 16:50

ԱԺ ճեպազրույցներում լրագրողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեց, թե Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քվեարկության ժամանակ թեեւ կար կոնսենսուս, սակայն պարզվեց, որ մեկ հոգի դեմ է: Իրենք փորձե՞լ են պարզել, թե ով է այդ ընդդիմադիրը եւ արդյոք այդ պատգամավորը իրենց դաշինքի՞ց է:

«Նախ, պետք է ասեմ, որ այլ պարագաներում ես պարզապես չէի պատասխանի ձեր հարցին, քանի որ ձեր հարցը հակասահմանադրական բնույթ է կրում այն պարզ պատճառով, որ գաղտնի քվեարկության ամբողջ տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը հանգում է նրան, որ անձը իր խղճի առջեւ է միայն որոշում կայացնում: Եթե գաղտնի քվեարկություն է, ինչպե՞ս կարող ես պարզել, թե ով է: Տարբեր կարծիքներ կարող են հնչել: Ի վերջո, ժողովրդավարական հասարակությունն ավտորիտարից տարբերվում է նրանով, որ ցանկացած կարծիք գոյության իրավունք ունի, սա՝ մեկ,- պատասխանեց Վլադիմիր Վարդանյանը:- Երկրորդ՝ ինչ վերաբերում է մեկ դեմ քվեաթերթիկի առկայությանը, վկայում է, որ գաղտնի քվեարկությունն ունի իր առավելությունները, եւ եղել է անձ կամ ԼՀ խմբակցությունում կամ «Իմ քայլում», որը դիրքորոշում է արտահայտել, եւ այդ դիրքորոշումը հարգանքի արժանի է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031