Ցմահ դատապարտյալ, 56-ամյա Ստեփան Գրիգորյանն այսօր դատարանում ասաց, թե պաշտպանը կուշանա: Սակայն վերջինս չներկայացավ վերաքննիչ քրեական դատարան, ուր դատավոր Ռ.Մխիթարյանի նախագահությամբ նշանակվել էր դատապարտյալին առնչվող բողոքի քննությունը:
Բողոքաբերը դատախազն էր, որը նույնպես չէր ներկայացել, եւ խնդրել էր դատարանին նիստը նշանակել այլ օր:
Դատարանը բողոքի քննությունը նշանակեց նոյեմբերի 4-ին; Չնայած դրան, Ստեփան Գրիգորյանը ցանկացավ հանդես գալ հայտարարությամբ: Սակայն դատավորը հայտնեց, որ պատշաճ ներկայացնելու դեպքում կընդունի հայտարարությունը: Նկատի ուներ`քրեակատարողական հիմնարկի կողմից ուղարկելը:
Ըստ հարազատների, հայտարարությունը դատախազի դեմ էր:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը դատապարտվել էր սպանության համար: Այդ ժամանակ նա 31 տարեկան էր:
Ստեփան Գրիգորյանն ունի երկու երեխա, չորս թոռ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ