Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անօդաչու թռչող սարք, խելացի դպրոց, նորարարական ջերմոց. երեխաները զարմացրին ՏՏ ոլորտի հայտնիներին

Հոկտեմբեր 07,2019 16:41

Մի շարք զարգացած երկրների ՏՏ ոլորտի նախարարներ, փոխնախարարներ, աշխարհում հայտնի մասնագետներ այսօր մեծ հետաքրքրությամբ շրջեցին Մերգելյան ինստիտուտի «Երեւան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցող Դիջիթեք ԷՔՍՊՈ ցուցահանդեսում: Ի թիվս այլ տաղավարների, որտեղ ցուցադրված էին հայկական ընկերությունների արտադրանքը, հյուրերը ծանոթացան նաեւ երեխաների նորարարություններին:

Մարզերի ու Երեւանի Արմաթ լաբորատորիաների սաները հյուրերին պատմեցին՝ ինչ հնարավորություններ ու առավելություններ ունեն անօդաչու թռչող սարքը, նորարարական եղանակով աշխատող ջերմոցը, եղանակը կանխատեսող ապարատը եւ այլ սարքավորումներ:

ՏՏ ոլորտի մասնագետները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-8 մեր երկրում տեղի ունեցող WCIT 2019  համաշխարհային համաժողովին մասնակցելու:

Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի սաներն իրենց ստեղծած սարքով կարողանում են եղանակը կանխատեսել, սնդիկի սյունը, անձրեւների հաճախականությունն ու օդի աղտոտվածության աստիճանը որոշել: Ասում են՝ օդերեւութաբան Գագիկ Սուրենյանի «գործին չեն խփի», քանի, որ իրենց սարքը տարածքի մասշտաբով է կանխատեսում անում:

Երեւանի Ղողանջ վարժարանի սաները անօդաչու թռչող սարք են ստեղծել: Տեսնելով սարքը նախարարները մի քանի րոպե կանգ առան՝ երեխաներից մանրամասներ ճշտելու՝ քանի՞ կիլոմետր շառավղով է թռչում այն, ինչ հնարավորություններ ունի եւ այլն:

Ալեքսանդր Մնացականյանը բացատրեց, որ, եթե եղանակն անձրեւային չէ, թռչող սարքը, մեկուկես կիլոմետր հեռավորությամբ կառավարվում է:

Միքայել Հովհաննիսյանի խոսքով, համագործակցության որոշ առաջարկներ արդեն ստացել են:

 

 

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի դպրոցի Արմաթ լաբորատորիայի սաները դպրոցի զանգն էին նորարարական դարձրել: Զանգը կհնչի 45 րոպեն մեկ՝ ավտոմատացված եղանակով: Այն նաեւ որպես զարթուցիչ կարող են օգտագործել, որը երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ութին կարող է դպրոցականներին արթնացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031