Հասարակական, քաղաքական գործիչներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի պաշտպանություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական նիստն էր: Գործով մեղադրանք է առաջադրված նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որը եկել էր դատարան:
Լրագրողները Օհանյանին հարցրեցին, թե նախաձեռնության մասին ի՞նչ կարծիք ունի, Օհանյանը պատասխանեց. «Իմ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ: Կարելի է այդ ամենը իրականացնել՝ նաեւ թույլ տալով, որ գտնվի ազատության մեջ, առավել եւս, երբ Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ ինքը հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է: Կարծում եմ, եթե լինի ազատության մեջ, ոչ մի բանի չի կարող խոչընդոտի, առավել եւս, որ նախաքննական մարմիններն իրենց գործն արել են, մարդիկ իրենց ցուցմունքների տերն են: Առավել եւս, որ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված զինծառայողների հետ որեւիցե առնչություն չի ունեցել: Ռոբերտ Քոչարյանը գլխավոր շտաբի պետին՝ ինձ, որեւիցե ցուցմունք, հրաման չի տվել»:
Խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին՝ Օհանյանն ասաց, որ ցավում է, կորցրել ենք մի մարդու, որը հասարակական-պետական գործիչ է եղել. «Թող քրգործի շրջանակներում պարզեն, թե ինչ է տեղի ունեցել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ