Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք ընդգծված բացասական վերաբերմունք ունեք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ». Դատավոր Դանիբեկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Հոկտեմբեր 07,2019 16:19

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին:

Հայկ Ալումյանն ասաց, որ Դանիբեկյանը սույն գործով պատշաճ դատարան չի կարող համարվել, ընդգծված կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշում կայացնելու: Այն կհրապարակվի 16:45-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031