Լրահոս
Օրվա լրահոսը

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը նոր տնօրեն ունի

Հոկտեմբեր 07,2019 16:15

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է  նշանակվել Սիրանուշ Անտոնյանը:

Նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 29-ին:  Մրցույթի արդյունքում հաղթել և պաշտոնում նշանակվել է Սիրանուշ Աշոտի Անտոնյանը:

Նշենք, որ Ս. Անտոնյանը ծնվել է 1983 թ.-ին, 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2014 թ.-ից հոգեբանական գիտությունների թեկնածու է: Անտոնյանը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 13 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատել է  տեղական և միջազգային այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլը:

Հիշեցնենք, որ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր այս տարվա հունիսի 27-ից՝ նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանի աշխատանքից ազատման դիմումը բավարարելուց հետո:

 

ԱՍՀՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031