Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 67-ամյակը կնշի հարազատների և ընկերների հետ: Նա առավոտից շնորհավորանքներ է ստանում մի շարք երկրների ղեկավարներից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր Պուտինի ծննդյան օրն է: Նա հարազատների և ընկերների հետ է դիմավորում իր համար տոնական այս օրը»,-ասել է Պեսկովը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ծննդյան նախօրեին Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ժամանել է Սիբիր: Պուտինը և Շոյգուն զբոսնել են տայգայում, սունկ հավաքել, իսկ որպես հուշանվեր ՌԴ նախագահը եղեևնու կոն է վերցրել:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ