Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Վայոց Ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մյուս կողմից, Tert.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ դեռ նրա դիմումը չեն ստացել:
Վայոց Ձորի մարզպետարանից տեղեկացրեցին, որ Տրդատ Սարգսյանն այսօր է դիմումը գրել, գուցե նախարարությունն այն ավելի ուշ ստանա:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, ձերբակալվել է նրա օգնականը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: