Լրահոս
Օրվա լրահոսը

Գենի հետազոտություն անցնող թուրքերի մի մասը պարզում է, որ հայկական ծագում ունի. Ermenihaber

Հոկտեմբեր 07,2019 14:13

«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են ացնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ տեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը:

Այդպիսի հետազոտություն անցած մարդկանց հետ զրուցած Էքինը պատմում է, թե ինչպես են գենետիկական ուսումնասիրության տեստը պատվիրվում. այդ ծառայությունը մատուցող ընկերությունները (Heritage, 23andme, Ancestry) հատուկ տուփ են ուղարկում, որի վրայի համարով պետք է գրանցվել ընկերության կայքում, ապա տեստը պատվիրողի թքի օրինակով տուփը պետք է հետ ուղարկել: Մեկ ամիս հետո պատասխանները ուղարկվում են տրված էլեկտրոնային հասցեին: Պատասխանների մեջ տեղեկություն է տրվում, թե հարցում անողը որ ռասայից է սերում ու այդ ռասային պատկանող ինչ ազգականներ ունի: Հավելավճարի դեպքում տրվում են նաև այլ տեղեկություններ, ինչպես օրինակ ինչ գենետիկական մակարդակում ինչ հիվանդության կրող է տվյալ անձը:

Թուրքիայի Բայբուրթ (պատմ. Բաբերդ) քաղաքում բնակվող Գյուլ Չելիքը, ով արտասահմանում գենի տեստ է պատվիրել, հեղինակին պատմել է, որ իր տոհմածառի մեջ հայտնաբերվել է մոնղոլական գեն, որին 1600-ականներին ավելացել է իտալական, 1700-ականներին հրեական, 1800-ականներին հայկական, իսկ հետո նաև հունական գեն:

«Մենք Բայբուրդից ենք, սակայն տեստը ցույց տվեց, որ հայ ենք: Ըստ տեստի՝ բավականաչափ իտալական  ու հունական արյուն էլ կա մեր մեջ: Մորական տատիկիս հարցրեցի, թե արդյոք մենք հայ ենք, տատիկս հրաժարվեց, ասաց՝ չկա այդպիսի բան: Մեր ընտանիքի մեծերը չուզեցան հավատալ տեստի արդյունքներին, ասացին, որ իրենք տեղյակ չեն իրենց հայկական գենի մասին: Ես նրանց ասացի, որ դա գիտական տեստ է, սակայն նրանք չցանկացան լսել ինձ»,- պատմել է Չելիքը:

Վերջինս պատմել է նաև, որ իր ամուսինն էլ պարզել է, որ հունական ծագում ունի, սակայն երբևէ ընտանիքում իր հույն լինելու մասին որևէ բան չի լսել, հույն ազգականներ չունի ու մեծացել է որպես մուսուլման թուրք:

Թուրքիայում ապրող մի մաթեմաթիկայի պրոֆեսոր էլ, ով չի ցանկացել իր անունը հրապարակել, պատմել է, որ ԱՄՆ-ում պատվիրած տեստի արդյունքում պարզել է, որ իր ընտանիքը նախ բնակվել է Տրապիզոնում, հետո Արդվինում, ապա Ռիզեում, որից հետո նոր եկել են Սամսուն: Այշե պայմանական անունով հանդես եկող մաթեմաթիկոսը նշել է, որ այդ հերթականությունը իրեն շատ է զարմացրել, քանի որ ինքն իմացել է, որ իրենք Ռիզեից են, սակայն ավելի ուշ իր ընտանիքի մեծերը հաստատել են, որ իրենց նախնիները Տրապիզոնից են:

«Արդյունքներից իմացա նաև նախնիներիս՝ որոշ ժամանակ Արդվինում բնակվելու մասին: Հիմա պարզ է, որ վրացական ծագումով տատիկս այնտեղից է (Արդվինի մի զգալի մասը ժամանակին կազմում էին վրացիները-խմբ.)»,- պատմել է Այշեն:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կասկածում եմ,որ թուրքերի մեջ կան հայկական,հրեական կամ հունական ծագման գեներ,հակառակ դեպքում կկռահեին,որ նմանություն չունեն իրենց նախնիերի՝թաթարների,ույգուրների,յակուտների և միջինասիական ազգերի ներկայացուցիչների հետ,որովհետև նրանց մայրական կողմը Փոքր Ասիայի տեղաբնիկներն են եղել…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031