Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի օրով կմեկնեմ, հետ կվերադառնամ». Սեյրան Օհանյանը հաստատում է՝ գնում է Գերմանիա

Հոկտեմբեր 07,2019 13:54

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական նիստն էր: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Աննա Դանիբեկյանին:

Գործով անցնում է նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը եկել էր դատարան՝ մասնակցելու նիստին:

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ճի՞շտ է, որ ձեր ոտքի համար բուժման պիտի գնաք Գերմանիա, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իր ոտքի պրոթեզը երկու տարին մեկ պետք է սպասարկվի, ընդ որում, սպասարկվում է Գերմանիայում:

Նա ասաց, որ Մոսկվայում այդ ընկերության մասնաճյուղերը չեն կարող դա իրականացնել, ուստի կմեկնի Գերմանիա. «Մի քանի օրով կմեկնեմ, հետ կվերադառնամ: Գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ, այն փաստաթուղթը, որը ես ներկայացրել եմ, թույլտվություն կլինի»:

Հիշեցնենք, որ Օհանյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով եւ նրա նկատմամբ ընտրվել էր չհեռանալու մասին խափանման միջոցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031