Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշանակում է՝ բոլոր մեդիաները պետք է պատրաստ լինեն, որ որևէ խումբ կարող է ներխուժել խմբագրությունների տարածքներ, և կարող են կոնկրետ գործողություններ լինել». Սաթիկ Սեյրանյան

Հոկտեմբեր 07,2019 13:21

«Սա քաղաքական ակտ է և առաջին հերթին ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, քանի որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է, և այս ամենով պետք է դիտարկել խնդիրը. չես կարող մի դրվագով նայել: Սա քաղաքական ակտ է Թովմասյան ընտանիքի և Թովմասյանների դեմ»,- անդրադառնալով «Հայելիի» վրա հարձակմանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը

Նա հիշեցրեց՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտել տեղի ունեցածը՝ նախանշելով այն վտանգները, որոնց առջև կարող են կանգնել բոլոր լրատվամիջոցները: Սաթիկ Սեյրանյանն ասաց. «Թավշյա հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո այդ բառապաշարը ներխուժեց մեդիա դաշտ, սոցցանցեր, և դա կարելի է ասել՝ հենց իշխանության ձեռքով տեղի ունեցավ: Գոնե իշխանություններն այդ ամենը հանդուրժում էին և բոլոր այն կոչերը, որոնք նույնիսկ տեղ գտան մեդիաների ներկայացուցիչների հայտարարություններում, որպեսզի զսպվածության կոչ անեն իրենց հետևողներին, որ զերծ մնան հայհոյախառն տեքստերից, անձը վիրավորող բովանդակությունից, որևէ քայլ դրան չհետևեց: Փորձեցին դասեր տալ ԶԼՄ-ներին՝ ինչպես աշխատել: Այս անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը հասել է վտանգավոր աստիճանի: Այս լեզվամտածողությունը կա և որի դեմ շատ դժվար է պայքարել»:

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ քաղաքական ուժերը և իշխանությունները պետք է կոչով հանդես գան, որ ոչ միայն դատապարտեն նման երևույթները, այլև իրավական կոնկրետ գործողություններ իրականացնեն: Ըստ նրա՝ ընտրովի արդարադատություն է տեղի ունենում. եթե մի դեպքում դատավորին հարցում կատարողներին կալանավորեցին, «Հայելիի» վրա հարձակվողների դեպքում բավարարվելու են աշխատավարձի 150-ապատիկ տույժ տուգանքով: Այս առիթով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն ասաց. «Սա նշանակում է, որ բոլոր մեդիաները պետք է պատրաստ լինեն, որ որևէ խումբ կարող է ներխուժել խմբագրությունների տարածքներ և ոչ միայն այլևս պատերին ձվեր, լոլիկ նետել, այլ կարող են կոնկրետ գործողություններ լինել: Այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ էր արել, որ իրավապահները ապահովեն «Հայելիի» աշխատակիցների անվտանգությունը»:

Սաթիկ Սեյրանյանը, անդրադառնալով «Հայելիի» նկատմամբ հարձակման պատճառին՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածին, ասաց, թե չի քննարկում հոդվածի վերնագիրը. այլ հարց է՝ ինքը կդնե՞ր նման վերնագիր, թե՞ ոչ: Նա նկատեց. «Երբ խոսում են մարդիկ, որոնք իրենց ղեկավարած ԶԼՄ-ներում բազմիցս թույլ են տվել նման քայլեր, դաս տալ մեկ այլ ԶԼՄ-ի՝ անթույլատրելի եմ համարում: Տեսնում ենք՝ նման հայտարարություններ են լինում, թե ԶԼՄ մասին օրենքը պետք է փոխել… Ընդամենը դեռևս անցյալ տարի խմբագիրները կոչ արեցին, որպեսզի զսպվածության կոչով հանդես գան իշխանությունները, զսպեն իրենց համակիրների ատելության խոսքը, հայհոյախառն տեքստերը, որովհետև դրանով նրանք վնասում են ԶԼՄ աշխատանքը թե՛ սոցցանցերում, թե՛ առհասարակ ինտերնետ տիրույթում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031