Իրաքում շուրջ մեկ շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում սպանվել է ավելի քան 100 մարդ, կան հազարավոր վիրավորներ:
Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Սաադ Մաանի խոսքով՝ Բաղդադում և երկրի հարավում սպանվել է 104 ցուցարար, անվտանգության ծառայության 8 աշխատակից: Միայն կիրակի ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 7000 մարդ:
Իրաքում զանգվածային ցույցերը սկսել են հոկտեմբերի 1-ից: Իրաքցիները բողոքում են կոռուպցիայի, գործազրկության բարձր մակարդակի, հանրային ցածրորակ ծառայությունների դեմ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև