Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սակրավոր-ռոբոտ, փրկարար-ինքնաթիռներ. WCIT 2019-ի տեխնոլոգիական նորամուծությունները

Հոկտեմբեր 07,2019 13:10

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր շրջում է WCIT 2019-ի տաղավարներով, որոնցում հայաստանյան ընկերությունները ցուցադրում են տեխնոլոգիական նորամուծությունները, այդ թվում՝ խոչընդոտ շրջանցող ռոբոտներ, սակրավոր-ռոբոտներ, բազմաֆունկցիոնալ թռչող-տեսանկարահանող սարքեր, որոնք վայրէջքի ընթացքում դուրս չեն գալիս ՀՀ տարածքից, Գորիսում արտադրված 3D տպիչներ…

Նախարարին ցույց տվին նաեւ փրկարար-ծառայության համար նախատեսված մինի-ինքնաթիռներ, որոնք անտառային հրդեհի մշտադիտարկում են անում արհեստական ինտելեկտի սարքի միջոցով եւ մեկ ժամ կարող են մնալ օդում:

Զգալով հրդեհի օջախը՝ ինքնաթիռները դրա տվյալների մասին հաղորդում են անում փրկարար ծառայությանը: «Սա կարող է նաեւ ռազմարդյունաբերության մեջ օգտագործվել»,-նկատեց Արայիկ Հարությունյանը:

Հայաստանյան ինժեներական լաբորատորիաներից մեկն էլ ստեղծել է օդանավակայանների աշխատանքի համար նախատեսված՝ ինքնաթիռների կոորդինատներ որսացող սարքավորում: Վերջինիս առնչությամբ Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա ՀՀ-ում արհեստական բանականության զարգացման լավագույն ապացույցներից է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031