Լրահոս
Օրվա լրահոսը

«WCIT 2019-ի արդյունքում շատ ընկերություններ կհետաքրքրվեն ՀՀ-ում ներդրում անելով». փոխվարչապետ

Հոկտեմբեր 07,2019 12:55

«Սա ՏՏ ոլորտի կարեւորագույն միջոցառումներից է, որը անցկացվում է ՀՀ-ում: Կառավարությունը, ՏՏ ոլորտը հռչակելով առաջնահերթություն, փաստում է, որ բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ՝ արդարադատություն, պետական կառավարում, տնտեսություն: Մենք նպաստելու ենք, որ դա տեղի ունենա»,-WCIT 2019-ի ընթացքում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրեց, որ վերջին ութ տարում ՀՀ-ում ՏՏ ոլորտը աճել է միջինը 28%-ով:

Ավինյանի խոսքով՝ WCIT 2019-ը բավականին հեղինակավոր իրադարձություն է. «ՏՏ ոլորտում հնարավորություններն անսահմանափակ են նաեւ ՀՀ-ում: Ամենակարեւորը, որ հնարավոր է քաղել այս միջոցառումից, կապերն են: Համոզված եմ, որ շատ ընկերություններ կհետաքրքրվեն ՀՀ-ում ներդրումներ անելով: Իսկ մեր տնային աշխատանքը կրթական համակարգի խորքային բարեփոխումները պետք է լինեն: Դպրոցներում կոդավորումը պետք է սկսել սովորել փոքր տարիքից»:

Փոխվարչապետը հավելեց, որ այս տարի հավելյալ ֆինանսներ են հատկացվել դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար. «Դպրոցների 50%-ում դրանք կլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031