Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը գոնե այսօր պետք է հասկանա, թե ո՞րն էր արդարադատության իրական սպանդը. Գայանե Աբրահամյան

Հոկտեմբեր 07,2019 12:16

Այն, որ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, ովքեր պետական գերակա կարիքների զոհ դարձան 2000-ականներին եւ իրենց սեփականության իրավունքի պաշտպանությունը գտել են բացառապես ՄԻԵԴ-ում, ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի, շատ հստակ ցուցիչ է առ այն, որ հայաստանյան դատարանները չեն գործել:

Այս մասին պատգամավորն այսօր ասաց «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Ըստ պատգամավորի, այսօր հազվադեպ են հիշում, թե ինչպես էին մարդիկ զրկվում իրենց ունեցվածքից, պապական ժառանգությունից, ինչպես էր «բուլդոզերի մեկ հարվածով» փլուզվում նրանց մանկությունը եւ այդ ամենն արվում էր առանց օրենքի, Սահմանադրության հետ հակասությամբ, իսկ համարժեք փոխհատուցումների մասին խոսելն ուղղակի անիմաստ էր: Պատգամավորի գնահատմամբ`պետական կարիքների անվան տակ տեղի էր ունենում քաղաքացու ունեզրկում, իսկ քաղաքացուն պաշտպանելուն կոչված ինստիտուտներն ուղղակիորեն լծվել էին քաղաքացու իրավունքները համակարգայնորեն եւ նպատակաուղղված ոտնահարելու գործին: Մինչդեռ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն`այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելում էր շինհրապարակ եւ հայտարարում, թե ոչ ոք չի դժգոհում, բոլորն ուրախ են. «Դժվար է ասել, թե ի՞նչ էին այդ օրերին զեկուցում Ռոբերտ Քոչարյանին, բայց այսօր, երբ ամբաստանյալ Քոչարյանը դատարանում հայտարարում է, թե արդարադատություն չկա եւ իր խոսքերով, մենք սպանում ենք արդարադատությունը, թերեւս այժմ պետք է հասկանա, թե ո՞րն էր արդարադատության իրական սպանդը, թե ինչպե՞ս էր արդարադատության մի ողջ համակարգ լծվել` իր իսկ բառերով` հզոր նախագծի իրագործման անօրինական հիմքեր օրինականացնելու գործին»:

Ըստ Գայանե Աբրահամյանի, այդ ամենի արդյունքում այսօր ավելի քան երեք հազար անձ այսօր տնազուրկ է, մինչդեռ այդ օրերին մի «էլիտար խմբակ» հարստացավ եւ այս ամենը մեր եւ պետության խարանն է, քանի դեռ իրավազուրկ քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե անցյալ դարի երեսնականներին մեծ թվով մարդկանց սեփականությանը ձեռք չտային,այսօրվա երևանցին չեր կարողանա հպարտանալ Հանրապետության Հրապարակով,Աբովյան փողոցով,Մաշտոցի պօղոտայով,Օպերայի և Բալետի հոյակերտ շենքով,և այլն:Քաղաքի տեսարժան վայրերը կլինեին Ղանթարը,Սև շուկան,Կոնդը ….:Հիմա տուրիստների մոտ հպարտանում եք Հյուսիսային պողոտայով մոռանալով,որ ,,մարդիկ զրկվել են պապական ժառանգությունից,իրենց ունեցվածքից, փլուզվել է նրանց մանկությունը,,….:Իբր թե նրանց շահերի պաշտպանն եք….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031