Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց դուք, աղավաղելով իմ ասածը, առաջին հերթին հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 07,2019 10:57

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՎ ԿՈ-ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Հաշվի առնելով այն իրարանցումը և բազմապիսի մեկնաբանությունները, որ առաջացրեց իմ հարցազրույցը, ցանկանում եմ պարզաբանել հետևյալը:

Լրագրողը մատնանշեց, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իմ անունը: Ես պատասխանեցի․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը»։

Բոլորս գիտեինք, որ նախկին նախարարի մայրը կատարել է ՔԿԱԳ բաժնի պետի գործառույթներ, ինչը հանրային պաշտոն է, և բնականաբար ապօրինի գույքի վերադարձի մասին օրենսդրության ընդունման դեպքում Արփինե Հովհաննիսյանի մայրը պետք է հիմնավորի իր կուտակած ունեցվածքի հիմքերը: Ահա, ոչինչ չէինք լսել նախկին նախարարի հոր հանրային սեկտորում ունեցած կարգավիճակի, մասնավորապես՝ ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել, ընկնում է արդյո՞ք նշված օրենքի կիրառման դաշտ, ինչով էլ պայմանավորված օգտագործեցի անհայտ բառը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ապա տխրահռչակ էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանի նախաձեռնությանը, կարող եմ ասել, որ հենց դուք, աղավաղելով իմ ասածը, առաջին հերթին հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին:

Այս նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ մեր երկրում դեռևս չի եղել անցումային արդարադատություն, դեռևս չի տրվել պատշաճ գնահատական նախորդ ռեժիմներին և դրանց սպասարկող չինովնիկներին: Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնավարության ընթացքում տապալվեցին քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնած բոլոր վարույթները, իսկ Էլինար Վարդանյանը, իբրև Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, կատարյալ անգործություն դրսևորեց ՀՀ-ում առկա մարդու իրավունքների աղաղակող խախտումներին: Իրավապաշտպան գործունեությամբ պետք է զբաղվեն անբասիր անցյալ ունեցող, հայերենին լավ տիրապետող, խոսքը չաղավաղող և բարեվարքության պակաս չունեցող անձինք:

Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆ

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031