Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաժարվում են թոշակ-նպաստից ու ապավինում սեփական աշխատասիրությանը. Լերմոնտովոյի էթնիկ գույները. Ա1+

Հոկտեմբեր 07,2019 11:06

Ծովի մակերևույթից 1825 մետր բարձրության վրա է գտնվում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղը՝ 1840-ին հիմնադրված գյուղն սկզբում Վոսկրեսենովկա էր կոչվում: Այստեղ են աքսորվել Ռուսաստանի Տամբովի մարզի մոլոկանների 7 ընտանիքներ՝ այլադավանության համար:

Աքսորված ընտանիքների սերունդներն էլ ձևավորել են Լերմոնտովոյի բնակչության կազմի շուրջ 80%-ը, 15 %-ը հայերն են, 5 %-ը եզդի  Ասադովների շառավիղները: Մոլոկանները բարեհամբույր են, բայց տեսախցիկի հետ այնքան էլ հաշտ հարաբերությունների մեջ չեն: Նադեժդա Պոլյանսկայայի հետ ենք զրուցում, սկզբում խուսափում է տեսախցիկից, հետո շարունակում՝ կաթի գինն է շատ էժան:

200 դրամով ենք վաճառում: Հարևան Մարգահովիտից կաթ հավաքող մեքենան գալիս, հավաքում է 120 դրամով: Աշխատում ենք ու ապրում, չաշխատենք, չենք էլ կարողանա գոյություն պահել: Հայերի ու եզդիների հետ խաղաղ ապրում ենք: Ինչու՞ անհաշտ լինենք, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ նույն երկրի վրա ենք ապրում: Խանութում հրաժարվում են զրուցել մեզ հետ: Մեկ՝ թե դեմ է մեր հավատքին, մեկ էլ՝ թե պարզապես չենք ուզում տեսախցիկի առջև խոսել: Խորհուրդ են տալիս գնալ դպրոց, միգուցե մեր հարցերին այնտեղ պատասխանեն: Հեռվից տեսախցիկը նշմարելով, ձիասայլով ռուս պատանին կախում է գլուխը, որքան մոտենում է՝ այնքան գլխարկով փակում դեմքը՝ որ չնկարահանվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031