Մեկնարկել է «Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի պատվիրակներ ընտրել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ կայանալիք համագումարի համար, համագումարին առաջարկել կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի անդամների անուններ: Նմանատիպ առաջին ժողովը Հադրութի տարածքային կառույցինն էր, որը կայացել է 2019թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում: Տարածքային կառույցի ժողովին մասնակցում էին պատվիրակներ 7 սկզբնական կառույցից, համակիրներ:
Ժողովը, համաձայն կուսակցության 5-րդ համագումարի որոշման, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:
Ազգային ժողովի ընտրություններին Հադրութի տարածքային ժողովն «Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի համար առաջարկել է բանասիրական գիտությունների թեկնածու Ալենուշ Գրիգորյանի թեկնածությունը:
Ելույթներով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Ալենուշ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
2019թ. մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցած «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարում հայտարարվել էր, որ 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն