2018թ.-ի ոչ բռնի հեղափոխության արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա ժողովրդավարության կենտրոն դարձավ, իսկ հիմա տնտեսական հեղափոխության ճանապարհն է բռնել՝ որպես միջոց դիտարկելով ամեն քաղաքացու անհատական ջանքը: Այս մասին քիչ առաջ WCIT 2019 համաժողովի բացմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով. «ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության եւ մենք կկարողանանք ՀՀ-ն դարձնել տեխնոլոգիական-նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում: Սա մեզ համար իրատեսական է թվում այն պատճառով, որ հայ ժողովրդի շատ զավակներ տեխնոլոգիական նորամուծությունների հեղինակներ են»:
Ապա Փաշինյանը թվարկեց այն տասնյակ հայտնագործությունները, որոնց հեղինակները տարբեր ժամանակներում եղել են հայեր՝ խորհրդային առաջին համակարգիչ, տոմոգրաֆիկ սարք, դոլարի կանաչ գույն…հյուրերը ծափահարեցին, ինչից հետո Փաշինյանը ժպտալով ասաց. «Մի շտապեք, սա դեռ ամենը չէ», ապա շարունակեց թվարկել հայորդիների ձեռքբերումները. «Մենք հավատում ենք, որ ՀՀ-ն կարող ենք դարձնել երկիր՝ տաղանդավոր մարդկանց համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ