Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում խոսքի ազատությունն ու փոխադարձ հանդուրժողականությունն այլընտրանք չունեն. «Ազգային օրակարգ»

Հոկտեմբեր 07,2019 10:22

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին «Հայելի» ակումբի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը:

Լրատվամիջոցների և լրագրողների դեմ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Դա հակասում է ազատ հասարակություն ունենալու մեր հավատամքին, իսկ թողտվությունը դրա նկատմամբ մեզ կտանի բռնատիրության մռայլ ուղով, ուստի Հայաստանում խոսքի ազատությունն ու փոխադարձ հանդուրժողականությունն այլընտրանք չունեն: Լրատվամիջոցների դեմ ոտնձգության յուրաքանչյուր նման դեպք պետք է ստանա համարժեք իրավական գնահատական իշխանության կողմից, պետք է մինչև վերջ բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն մեղավորները՝ խուսափելու հասարակության մեջ ատելության և բռնության հետագա տարածումից։

Հաշվի առնելով տվյալ խմբի՝ այլախոհների դեմ բռնարարքների մասնակցության կրկնվող ձեռագիրը և անթաքույց լկտիությունը, պահանջում ենք գործող իշխանություններից՝ իրականացնել համակողմանի քննություն, բացահայտել ոչ միայն «Հայելի» ակումբի վրա կատարված հարձակման անմիջական մասնակիցներին, այլև նրանց կազմակերպիչներին ու ոգեշնչողներին, և պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031