Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թունելից դեպի Դիլիջան տանող հատվածում՝ 4-րդ ոլորանում, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մետր սահել դեպի ձորը, այնուհետև բախվել ծառին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (Անահիտ Մ., ծնված 1978 թ.) և ուղևորները (Արկադի, ծնված 1975 թ., Արթուր, 2002 թ., Ալվինա, 2008 թ., Ագնեսա, 2008 թ. Ա.-ներ և Աստղիկ Դ., 1947 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններիս տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ