Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից․ հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքում են «Հայելի» մամուլի ակումբի միջադեպին

Հոկտեմբեր 06,2019 00:06

Այսօր 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբն ու պահանջում էին փակել այն։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Լրատվամիջոցի հետ տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել հանրության շրջանում, դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարը, մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ ժուռնալիստների միությունը, հասարակական-քաղաքական գործիչներ։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրել է․

Քիչ առաջ վերադարձա Ստրասբուրգից և ֆեյսբուքից տեղեկացա «Հայելի» ակումբի միջադեպի մասին: Միանշանակ դատապարտում եմ այս դեպքը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցառումներ կիրականացնեն: Ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ ետ կշպրտի մեր երկիրը այսօրվա ժողովրդավարական ձեռքբերումներից: Ինչպես Թոմաս Ջեֆֆերսոնն էր ասել. «Մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից, և վերջինս չի կարելի սահմանափակել առանց այն կորցնելու»:

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3057736900964683?__tn__=-R

«Հայելի» մամուլի ակումբի միջադեպին անդրադարձել է նաև պատգամավոր նաիրա Զոհրաբյանը․

Րոպեներ առաջ վերադարձա Ստրասբուրգից և հենց օդանավակայանում տեղեկացա, որ հարձակում է տեղի ունեցել լրատվամիջոցի վրա: Որպես քաղաքացի, որպես նախկին լրագրող և որպես Մարդու իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ ցանկանած ոտնձգություն: Ազատ խոսքը մեր երկրում այլընտրանք չունի, սա պիտի հասկանան բոլորը, և ցանկացած նման դեպք պիտի ստանա իրավական խիստ գնահատական:

https://www.facebook.com/photo.php?fbid=542663056554090&set=a.102014030618997&type=3&theater

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես հանդես է եկել լրատվամիջոցի վրա հարձակումը դատապարտող հայտարարությամբ․

Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի ակումբ»-ի վրա այսօրվա հարձակման կապակցությամբ։
Վերջին մեկուկես տարում անընդհատ բարձրաձայնել եմ, որ, եթե միջոցներ չձեռնարկվեն ատելության խոսքի տարածումը, այլակարծության նկատմամբ անհադուրժողականությունը կանխելու համար, շատ մեծ է հավանականությունը, որ դրանք առցանց տիրույթից ներթափանցելու են իրական կյանք։ Այսօրվա հարձակումը ասածիս վկայությունն է։ Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար՝ մասնավորապես, թե ինչպես է պետությունը արձագանքում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությանը՝ անկախ տվյալ զանգվածային լրատվության միջոցի եւ դրա ներկայացուցիչների նկատմամբ իշխող ուժի ունեցած վերաբերմունքից։ Այս հարցում իշխանության ցանկացած տապալում տապալում է խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների, արդյունքում՝ իրավական պետության համար։

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3625313544161157

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է․

Բացարձակ մերժելի բան է լրատվամիջոցի վրա հարձակումը, որքան էլ այդ լրատվամիջոցի լրատվությունը կամ հաղորդածը, կամ խմբագրի կամ հիմնադրի մտքերը անընդունելի, կամ տհաճ լինեն այս կամ այն խմբի, մեծամասնության կամ փոքրամասնության համար:

«Հայելի» խմբագրության դեմ հարձակումը պիտի վերջինը լինի, իսկ հարձակվողները պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն արածների համար, խուլիգանության հոդվածով:

https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10220348811899799

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ևս դատապարտող գրառում է կատարել․

Խստորեն դատապարտում եմ «Հայելի» խմբագրության դեմ հարձակումը, բացարձակ մերժելի է որեւէ լրատվամիջոցի դեմ ճնշման կամ բռնության ցանկացած դրսեւորում, անգամ եթե լրատվամիջոց անվանելը հաճախ դժվար է դաշտում առկա բազմաթիվ մեդիահարթակների դեպքում` նման գործելաոճն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է։

Բազմաթիվ իրավական ուղիներ են առկա պայքարելու ապատեղեկատվություն, վիրավորանքներ ու զրպարտություն պարունակող նյութեր տարածող հարթակների դեմ։

Ոմն խմբակի հարձակումները քաղհասարակության դեմ չդատապարտելը նաեւ հանգեցրեց նման գործողությունների կրկնության ու որպես պայքարի միջոց հնարավոր տարբերակ դիտարկելուն, սա անընդունելի է եւ պետք է հավասարապես դատապարտելի լինի։

Գաղտնիք չէ, որ խոսքի ազատությունը մեզ համար մեծագույն արժեք է ու նաեւ հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումը, որի դեմ ցանկացած ոտնձգություն ոչ միայն իրավական հետեւանք պետք է ունենա, այլ նաեւ հանրային պարսավանքի արժանանա եւ բնում իսկ մերժվի։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կատարել է հետևյալ հրապարակումը․

Խստորեն դատապարտում եմ մամուլի, մասնավորապես Հայելի ակումբի դեմ հարձակումները: Ժամանակին կրծքով պաշտպանել ենք, օրինակ, «Հայկական ժամանակը»: Սրա՞ համար:

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2521969427860560

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031