Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա․ Արսեն Թորոսյան

Հոկտեմբեր 05,2019 23:03

Քանի որ այսօր համացանցում կրկին հիշեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հավելագրումների հայտնի դեպքը, կարծում եմ պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա:

Ստորև աղյուսակում ներկայացնում եմ նշված կենտրոնի, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական պատվերով ֆինանսավորման չափսերի վերջին 5 տարիների ժամանակագրությունը` նշելով նաև պատասխանատու նախարարների անունները:

Վերջին 5 տարիների ընթացքում ԲԿ-ի ֆինանսավորման աճը, երբ տեղի են ունեցել հազարավոր ուսուցիչների «կեղծ» բուժումները, համընկնում է նախարար Արմեն Մուրադյանի պաշտոնավարման շրջանի հետ:

Այնուհետև դա շարունակվում է նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում, սակայն հանուն արդարության պետք է նշեմ, որ նա իր պաշտոնավարման 2-րդ օրացույցային տարվանից սկսում է պայքարել տվյալ ԲԿ-ի հավելյալ ու անհիմն ֆինանսավորման դեմ: Առաջին օրացույցային տարում դա նրան չի հաջողվել անել:

Իմ պաշտոնավարման 1-ին օրացույցային տարվա վերջում ԲԿ-ի ֆինանսավորումը ընկնում է և 2-րդ օրացույցային տարվա սկզբում այն դառնում է ամենացածրը վերջին 5 տարիների ընթացքում: Այս փոփոխությունը պայմանավորված է 2018թ.-ի օգոստոսին տնօրենի փոփոխությունով, որից հետո հավելագրումները իսպառ վերանում են: ԲԿ-ի հետագա ֆինանսավորման աճը 2019թ.-ի կեսերից արդեն իսկ պայմանավորված է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների իրական ծավալի աճով, ինչպես նաև ծառայությունների փաթեթի ընդլայնումով, ինչպես ամբողջ երկրում:

Նաև երկրորդ սյունակում ներկայացնում եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական ֆինանսավորումը, որը սկսում է աճել իմ պաշտոնավարման ընթացքում:

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/1027072944145637/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031