Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացվել է գրություն, որ Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրով հոսող Դարբ գետի ափամերձ տարածքից ապօրինի հատվել է տարբեր տրամագծերի 7 ուռենի։ Պետությանը պատճառվել է 235.500 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ի սահմաններում, ծառերը բենզասղոցով ապօրինի հատել, մասնատել ու տեղափոխել են Սարավան գյուղի 55 և 59-ամյա բնակիչները։
Փայտանյութը հայտնաբերվել է։
Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանության Վայքի բաժին և տվել են խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ