Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված Նավուր գյուղի 44-ամյա բնակչի վարած, առանց հաշվառման համարանիշների «ԳԱԶ 66» ավտոմեքենան։
Նա փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մոտ 6 խմ փայտանյութը հատել է Արծվաբերդի անտառտնտեսության Նավուր անտառպետության 2-րդ պահաբաժնի քամատապալ ծառերից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ