Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների կողմից լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է․ ՀԺՄ

Հոկտեմբեր 05,2019 18:40

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։

Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։

Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է  անհապաղ արձագանքել տեղի ունեցածին և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցի աշխատակիցների անվտանգությունը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարը՝ «Հրապարակի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031