Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է բարեփոխումների անվան տակ լիովին վերահսկելի՝ հեղափոխական դատարանների ստեղծում․ «Փաստ»

Հոկտեմբեր 05,2019 12:54

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները շատ են սիրում տարփողել՝ հատկապես օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում, թե Հայաստանում ժողովրդավարությունը լիակատար գործում է։

Սակայն եթե հայտարարությունները մի կողմ ենք դնում և դիտարկում ենք, թե ինչպիսի իրավիճակ է իշխանության ճյուղերում, այլ պատկեր է ստացվում։

Խնդիրն այն է, որ անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված օրենսդիր իշխանությունն իր որակական հատկանիշներով շատ թույլ է և լիովին կրում է գործադիր իշխանության ազդեցությունը։

Ազգային ժողովում հայտնված պատգամավորների գերակշիռ մասը չունի քաղաքական գործունեության փորձ, հանրությունը չի ճանաչում նրանց, ուստի այդ պատգամավորները չունեն նաև քաղաքական կշիռ։

Սրանով նրանց կախվածությունը գործադիր իշխանության ղեկավարությունից մեծանում է, որովհետև առանց որևէ դժվարության նրանց կարելի է պարտադրել մանդատը վայր դնել, իսկ դա հանրային դժգոհության տեղիք չի տա։

Օրենսդիրները լուռումունջ պետք է դառնան գործադիրի կամակատարը և քվեարկեն միայն այնպես, ինչպես իրենց կասեն, կամ կառավարության մոտեցումներին դեմ գնալու դեպքում վայր դնեն իրենց մանդատները, ինչպես արեց ՔՊ-ական պատգամավոր Էդգար Առաքել յանը։

Ըստ էության, խորհրդարանում միայն մեկ ուժ է, ի դեմս ԲՀԿ-ի, որն անհրաժեշտության դեպքում կարող է հակադրվել կառավարության քաղաքականությանը այս կամ այն հարցում և ներկայացնել այլընտրանքային տեսակետ։

Արդյունքում հաճախ հանրությանը հուզող հարցերի քննարկումը տեղի է ունենում այլ քաղաքական խողովակների և արտախորհրդարանական ուժերի միջոցով, ինչպես դա եղավ Ստամբուլ յան կոնվենցիայի, Ամուլսարի խնդրի հետ կապված ռիսկերի բարձրաձայնման տեսանկյունից։

Ինչպես տեսնում ենք, ներկա պահին խորհրդարանական մեծամասնությունը՝ գումարած ԼՀԿ-ն, գործադիր իշխանության կողմից լիովին վերահսկելի է, սակայն դատական իշխանության ինքնուրույնությունը դեռևս պահպանվում է։

Որպեսզի դատական իշխանության կայացրած որոշումները հանկարծ չհակադրվեն իշխանության որդեգրած քաղաքական կուրսին, հայտարարվեց դատական համակարգում վեթթինգ անցկացնելու մասին:

Իշխանության մտադրություններից պարզ է դառնում, որ վեթթինգի միջոցով ոչ թե քայլեր են ձեռնարկվելու դատական համակարգի անկախության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, այլ նախատեսվում է բարեփոխումների անվան տակ լիովին վերահսկելի և, այսպես ասած, հեղափոխական դատարանների ստեղծում։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031