ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ընկերության պարտատերերի նախնական ցուցակը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը պարտք է «Արմերիաբանկ»-ին`106 մլն 990 հազար դրամի չափով, ավելի քան 118 հազար եվրո:
Բացի այս, արեւադարձային մրգի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը 69.6 մլն դրամի չափով պարտք է նաեւ «Միկշին» ընկերությանը, 7 մլն 364 հազար դրամ էլ` «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ին, 33 մլն 760 հազար դրամ` «Նադար»-ին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում