Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով․ Պուտինը հստակորեն տարանջատեց անձնական և միջպետական հարաբերությունները․ «168 Ժամ»

Հոկտեմբեր 05,2019 10:45

«Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահի այցը Հայաստան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայկական կողմը կազմակերպել էր փայլուն կերպով: Հիանալի կազմակերպչական աշխատանք էր իրականացվել, որևէ հարց չկար, և դա ընդունեցին բոլորը: Կա սուբյեկտիվ հանգամանք, որ Պուտինը հետաձգեց «տանտիրոջ» հետ հանդիպումը մինչև օրվա վերջ, իսկ երկիր այցելած ղեկավարն առաջին հերթին հանդիպում է «տանտիրոջ» հետ: Նա թողեց այդ հանդիպումն ամենավերջում, ապա հանդիպեց նաև Բելլա Քոչարյանի հետ՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, դա սիմվոլիկ ցուցիչ է: Նա հստակորեն տարանջատեց անձնական և միջպետական հարաբերությունները, նա հասկացրեց, որ իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ չի անդրադառնում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա, աշխատանքն աշխատանք է մնում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցին Երևան:

Հարցին՝ ո՞րն էր Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման նպատակը, փորձագետը պատասխանել է. «Պուտինը համերաշխություն հայտնեց, Պուտինը չգնաց, չէ՞, քրեակատարողական հիմնարկ: Դա չափազանց կլիներ: Նա ընդունեց Բելլա Քոչարյանին: Քոչարյանի գործը մենք դիտարկում ենք՝ որպես Հայաստանի ներքին գործ, խնդրանքներ չեն լինի, բայց Հայաստանը մեզ համար ցավագին ու կարևոր գործընկեր է, հենց այդ պատճառով ենք մենք այդպես մոտ ընդունում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Հայաստանը մշտապես համարվել է բարդ, բայց նվիրված գործընկեր: Բայց Հայաստանի ներկայիս տատանումները Ռուսաստանին դուր չեն գալիս»:

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031