Նախկին «Միկա» մարզադահլիճում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրում Երեւանի «Ուրարտու Վբեթը» դիտարժան, բայց դրամատիկ պայքարում պարտվեց Ղազախստանի «Բարսի Ատիրաուին» ՝ 83:85:
Հանդիպման սկզբնամասը չստացվեց մեր բասկետբոլիստների համար, ու մրցակիցը հաշվի մեջ առաջ անցավ: Սակայն միջնամասում մեր տղաները ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը եւ միավորների բավականին մեծ առավելություն ստացան: Այդուհանդերձ, հյուրերին հաջողվեց վերացնել տարբերությունը եւ վերջին վայրկյաններին կորզել հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ