Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների և վիրավորների ինքնությունը: Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 29-ամյա Լեւոն Ժամհարյանը, 25-ամյա Լեւոն Խաչատրյանը եւ 21-ամյա Անդրանիկ Թադեւոսյանը: Մյուս տեղափոխվածի ինքնությունը ճշտվում է:
Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Դավիթ եւ Անդրանիկ Օհանյանները հարազատ եղբայրներ են: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում