Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարեց է Պետքարտուղարույթան Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը.
«Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»:
Ֆերնանդեսի խոսքով, Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ Նահանգներ կատարած Հայաստանի վարչապետի հաջողակ այցի կապակցությամբ եւ հույս ունեն, որ դա ապագայում սպասվող բազմաթիվ այցերից մեկն էր միայն: Այսօր Հայաստանը գրանցում է նաեւ տնտեսական զարգացման տպավորիչ արդյունքներ, դառնալով տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն, նշում է Շերիլ Ֆերնանդեսը:
«Թավշյա հեղափոխությունը», որ Հայաստանը դարձրեց ժողովրդավարության հաղթանակի աշխարհում գլխավոր օրինակներից մեկը, նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ է բացել, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: